Լրահոս

19.04.2011 17:34


Հայ-Վրացական Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) Բիզնես Ֆորում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են Հայ-Վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն Զարգացման նախարարությունում: Նախատեսվում է, որ մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակություն կմեկնի Վրաստան ապրիլի 25-ին և կվերադառնա ապրիլի 27-ին: Հայկական պատվիրակության մեջ մասնակցելու հայտեր են արդեն ներկայացրել Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass, Firm Alpha ընկերությունները:

Ֆորումի նպատակն է խթանել իննովացիոն ոլորտում հայ-վրացական բիզնես կապերը, աջակցել հայկական ընկերությունների գործարար լուծումների և առաջարկությունների ներկայացմանը վրացական շուկայում, ներկայացնել վրացական ընկերություններին հայկական շուկայի հնարավորությունները:

Ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` շահավետ համագործակցության հաստատում հայ-վրացական ընկերությունների միջև, հայկական և վրացական ընկերությունների տարածաշրջանային մրցունակության խնդիրներ, ՏՀՏ ոլորտի զարգացման նախաձեռնություններ, համատեղ բիզնես ֆորումներ անցկացնելու, միջոցառումներին մասնակցելու առաջարկներ, ինչպիսիք են` Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Forum և Digitec Expo, իսկ Վրաստանում ICT Business Council կողմից կազմակերպվող Վրաստանի Իննովացիոն Միջոցառմանը (GITI): Կքննարկվեն նաև հայկական և վրացական ընկերություններում երիտասարդ մասնագետների պրակտիկայի անցկացման առաջարկները:

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ վրացական ՏՏ ոլորտը կարգավորող պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից,  ինչպես նաև ՏՀՏ լուծումները կիրառող (տուրիզմ, բանկային ոլորտ) ընկերություններից:

Այս խորագրի վերջին նյութերը