Աշխարհ

01.10.2020 07:47


Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է

Հոկտեմբերի մեկն ամբողջ աշխարհում տոնվում է նաև որպես Երաժշտության միջազգային օր (International Music Day), որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային երաժշտական խորհրդի կողմից: Նշենք, որ հոկտեմբերի 1–ը նաև Ծերերի միջազգային օրն է և Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը։

Երաժշտության օրն առաջին անգամ տոնվել է 1975-ի հոկտեմբերի 1-ին: Նպատակն է հասարակության բոլոր շերտերում երաժշական արվեստի տարածումը, ժողովուրդների միջև բարեմակության հաստատումը, մշակույթների զարգացումը և գեղագիտական արժեքների նկատմամաբ փոխադարձ հարգանքի հաստատումը:

Հնուց ի վեր երաժշտությունը եղել է մարդականց ստեղծագործական ինքնարտահայտման, նրանց մշակութային ավանդույթների, կրոնական ծեսերի և առօրյա գոյության մի մասը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը