Աշխարհ

30.09.2020 21:30


Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին

Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին

Սիրիացի լրագրող և հետազոտող Հուսին Ակուշը վկայություններ ունի, որ սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ակուշի «Թվիթեր»-ի միկրոբլոգից, որտեղ վերջինս փաստացի տվյալներ է ներկայացրել, որ Ադրբեջանում կռվում են նաև ազգությամբ սիրիացի վարձկաններ։

Նա գրառմանը կից լուսանկար է ներկայացրել և գրել, որ նկարում պատկերված անձը հատուկ մեկնել է Ադրբեջան կռվելու համար։

«Այս նկարում Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել էր Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում- խմբ.) անդամ, սակայն ամիսներ առաջ թողել էր խումբը և մեկ շաբաթ առաջ էլ գնացել Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից նույնպես սպանվել է»,-նշել է սիրիացի լրագրողը։

Վերջինս մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ Մուհամեդ Շալանը սպանվել է հարազատներից մեկի հետ խոսելու ժամանակ։

Սիրիացի լրագրողը հայտնել է, որ Մուհամեդը վերջին շրջանում ապրել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու։

Այս խորագրի վերջին նյութերը