Իսրայելն Ադրբեջանին անօդաչու հետախուզական ինքնաթիռներ է առաջարկել
Ինչպես հաղորդում է «Flightglobal»–ը, իսրայելական «Israel Aerospace Industries» պետական ընկերությունը Ադրբեջանին «Heron» և «Mk.2» անօդաչու հետախուզական ինքնաթիռներ է առաջարկել։
«Flightglobal»–ը հաղորդում է, որ Ադրբեջանը անօդաչու ինքնաթիռները կարող է օգտագործել գազատարներին և նավթատարներին հետևելու, ինչպես նաև տարատեսակ ռազմական հանձնարարություններ կատարելու համար։ Ադրբեջանական կողմը այս առաջարկին դեռևս չի պատասխանել։