Աշխարհ

30.09.2020 16:28


Չավուշօղլուն ասել է, թե որ դեպքում է հնարավոր Ղարաբաղյան հակամարտության լուծումը

Չավուշօղլուն ասել է, թե որ դեպքում է հնարավոր Ղարաբաղյան հակամարտության լուծումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանն առաջարկել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել սիրիական տարբերակով։ ՌԻԱ Նովոստին փոխանցում է Anadolu գործակալությանը տված նրա հարցազրույցը, որում Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը կհեռանա «ինքնահռչակ» հանարպետությունից, որը Անկարան համարում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք»,–իր հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նրա խոսքով` Ռուսաստանը չի համաձայնել Ղարաբաղում գործել այնպես, ինչպես Սիրիայում։

«Ասում են՝ դադարեցրեք պատերազմը։ Պետք է հրադադար հայտարարել։ Պետք է, բայց ինչպես, երբ Հայաստանը չի հեռանում «օկուպացված» տարածքներից։ Արդյոք այդ մասին ասվում է` ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կլուծվի հարցը»,-ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը