Ստեփան Սաֆարյանը ՀԱԿ հանրահավաքից ոչինչ չի սպասում
Անդրադառնալով այն հարցին, թե ինքը ի՞նչ է սպասում ապրիլի 28–ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքից՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե առանձնապես ոչինչ չի սպասում։
Նա ընդգծել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթում մի քանի դրվագներ կային, որոնք էական նշանակություն ունեն ապրիլի 28–ի հնարավոր վարքագիծը հասկանալու համար. «Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը համարում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հավանականությունը շատ մեծ է, ապա դա նշանակում է կտրուկ գործողությունների և հեղափոխական գործընթացների չգնալու հիմնավորում»։
Նա նաև նշել է, որ բողոքական հատվածը մասամբ հիասթափված է ընդդիմության չմիավորվելուց ու հանրահավաքային պայքարի անարդյունավետությունից, հատկապես, երբ Տեր–Պետրոսյանը հայտարարել է, թե դա ոչ թե անմիջապես ջրբաժանի օր է լինելու իշխանության ու ՀԱԿ–ի միջև, այլ՝ ջրբաժանի մեկնարկ։
–Այսինքն՝ մեղմացված է այն, ինչ կարող է լինել ապրիլի 28–ին,–նկատել է Ս. Սաֆարյանը։

7or.am