Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում
Մոսկվան տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդպես նա մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ինչպես դիվանագիտական մակարդակում, այնպես էլ ռազմական ճանապարհով: «Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,-մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
«Մենք չենք պաշտպանում նման հայտարարությունները, համաձայն չենք դրանց հետ, երեկ ես արդեն ասել եմ, որ այստեղ կրակին յուղ լցնելու անհրաժեշտություն չկա»,-ընդգծել է Պեսկովը:
Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում