Լրահոս

19.04.2011 16:41


Վրացի փորձագետ. «Հայաստան այց կատարելուց հետո հարկ է, որ վրացի նախարարը մեկնի Բաքու»

Վրացի  ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին կարծում է, թե ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների հետ, այդ թվում նաև ռազմական ոլորտում, անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ այս հարցում պետք է հավասարակշռություն պահել։ Այս մասին նա հայտնել է «Ռեգնում» գործակալության թղթակցին՝ մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի Հայասատան կատարած այցը, երևանյան հանդիպուներն ու բանակցությունները։

–Պարզ է, որ Վրաստանն ու Հայաստանը՝ որպես հարևաններ, պետք է զարգացնեն իրենց հարաբերությունները  ինչպես քաղաքական, այնպես էլ այլ՝ այդ թվում նաև ռազմական ոլորտերում։  Նույն կերպ էլ  պետք է հարաբերությունները զարգացնել հարևան Ադրբեջանի հետ։ Չնայած նրան, որ  Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են, կարելի է ասել, սառը պատերազմի մեջ, դադարեցնել համագործակցությունը երկրներից որևէ մեկի հետ չի կարելի։ Միևնույն ժամանակ Հայաստանը Ռուսաստանի հետ  ռազմական ոլորտում պայամանգիր  ունի, իսկ Ռուսաստանն  էլ  գործնականում  Վրաստանի  հետ է սառը  պատերազմի  մեջ, և այս փաստը հայ–վրացական համագործակցության վրա որոշակի հետք է թողնում,–ասել է Ալադաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը