Լրահոս

19.04.2011 16:35


«Ժառանգություն»–ը ընդդիմադիր ուժերի համագործակցության նոր բանաձև է փնտրում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ժառանգության» ու այլ քաղաքական ուժերի միջև նոր դաշինքի ձևավորման քննարկումներ կա՞ն, ասել է.

Դաշինքների մասին հարց «Ժառանգություն» կուսակցության օրակարգում չկա այն պարզ պատճառով, որ չենք կարծում, թե մենք հիմա նախընտրական շրջանում ենք։

Նա նշել է, թե իրենք բազմիցս հայտարարել են, որ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության նոր բանաձև գործի դնելու խնդիր կա։ «Ժառանգության» ղեկավար մարմինները բուռն բանակցությունների փուլում են այլ քաղաքական ուժերի հետ ընդդիմության համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու առումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը