Լրահոս

19.04.2011 16:04


Հեռացվել է պաշտոնից Շվեցարիայի նախագահին ծխահարելու համար

Մի քանի օր առաջ պաշտոնանկ է արվել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանը: Ըստ շրջանառվող  տեղեկությունների` պաշտոնանկության պատճառ է հանդիսացել ապրիլի 1-ին Շվեցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի Շիրակի մարզ կատարած այցելությունը: Այցի ժամանակ հայկական կողմը Ախուրյան համայնքում ուսմնավարժանքներ էր կազմակերպել Շվեցարիայի նախագահի պատվին: 2002 թ-ից Շվեցարիայի կառավարությունն աջակցում է Հայաստանին՝ ապահովելով հայ հրշեջների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովությունը:

Սակայն այդ ուսումնավարժանքի ընթացքում պարզվել է, որ հայ հրշեջները չեն հասցրել յուրացնել շվեցարական փորձը և բեմադրված ուսումնավարժանքի ընթացքում տևական ժամանակ դանդաղկոտության պատճառով չեն կարողացել հանգնցնել հրդեհը: Այդ ընթացքում  Միշլին Քալմի-Ռեյը և պատվիրակաության հայ անդամները հասցրել են ծխահարվել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը