«Ժառանգության» պատգամավոր. «Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը ժամանակին մերժվել է հասարակության ու քաղաքական ուժերի կողմից»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նշելով, թե այն նույնպես ապասառեցման գործընթացի ճանապարհով է գնում։ Նա մեջբերեց Մինսկի խմբի այն ժամանակվա ԱՄՆ համանախագահ Քերի Քալվանոյի՝ վերջերս ունեցած ասուլիսի խոսքերը, որով նշում էր, թե կողմերը առավելապես մոտ են եղել հիմնախնդրի կարգավորմանը 2001թ.՝ քիվեստյան փուլում։
Ս. Սաֆարյանը խոսել է նաև «BBC»–ին Լևոն Տեր–Պետրոսյանի տված հարցազրույցի մասին, որտեղ ՀՀ առաջին նախագահը նշում է, թե կողմերը հիմնահարցի լուծմանը առավել մոտ են եղել 1997թ.։ Նա նկատել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ 1997թ. Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած գնհատականներն առանձնապես չեն տարբերվում մադրիդյան սկզբունքներից, այսինքն՝ ինչ–որ տարածքներ հանձնել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց։ Նա ասել է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը նորություն չէ։
–Կարծես թե խոսք է գնում, թե ում օրոք է հնարավոր առավելագույն կամ նվազագույն զիջումների գնալ խնդրի կարգավորման համար,–ընդգծել է Ս. Սաֆարյանը։
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավարը կտրականապես քննադատում նման քննարկումները, քանի որ դրանք ժամանակին հասարակության ու քաղաքական ուժերի կողմից մերժված մոտեցումներ են։

7or.am