Լրահոս

19.04.2011 15:31


Հրեական համայնքը ներկայիս ընդդիմության իշխանության տարիներին պաշտպանվա՞ծ չէր

Հրեական համայնքը ներկայիս ընդդիմության իշխանության տարիներին պաշտպանվա՞ծ չէր

Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ինքը գլուխ է խոնարհում ներկա իշխանությունների առջև, քանի որ այժմ իրենք ապահով են։

Աստված չտա, եթե այն փոխվի, մենք չգիտենք, թե մեզ հետ ի՞նչ կլինի հետո։ Այսօր մենք ընդունված ենք, մեզ հարգում են, ես մուտք ունեմ բոլոր կաբինետներ, լուծվում են մեր հարցերը,–ընդգծել է նա։

«7օր»–ի հարցին՝ «Իսկ այդ ո՞ր իշխանությունների ժամանակ համայնքը պաշտպանված չի եղել», ի պատասխան՝ Ռիմա Վարժապետյանն ասել է.

Մի սադրեք ինձ բառացիորեն ասել՝ այս տղան վատն է, այն մեկը լավն է։ Չեմ ասելու, ես չգիտեմ, թե վաղն ով կգա իշխանության. ի՞նչ անենք՝ վերցնենք ճամպրուկներն ու հեռանա՞նք այստեղից։

Այդուհանդերձ  տեղի տալով՝ նա նշել է, ներկայիս ընդդիմության իշխանության տարիներին իրենք հանգիստ, ազատ ու պաշտպանված չէին։

Ի վերջո, նա ընդգծել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կառավարման տարիներին, ում կինն ազգությամբ հրեա է, համայնքն ազատ չէր զգում իրեն,  չնայած որ Լևոն Տեր–Պետրոսյանին կապում էին ինչ–ինչ հրեական ուժերի հետ։

Այսօր մենք հակասեմականություն չենք տեսնում,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը