Լրահոս

19.04.2011 15:26


Արմենակ Դովլաթյան. «Տարբերակներից մեկն է, որ ՀԱԿ–ի ընտրությունների մասնակցության ցուցակը կազմված լինի անդամ կուսակցությունների ղեկավարներից, բայց պարտադիր չէ»

Արմենակ Դովլաթյան. «Տարբերակներից մեկն է, որ ՀԱԿ–ի ընտրությունների մասնակցության ցուցակը կազմված լինի անդամ կուսակցությունների ղեկավարներից, բայց պարտադիր չէ»

Հայաստանի կանաչների սոցիալ–էկոլոգիական կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե  ՀԱԿ ներկայացուցիչները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ, և եթե մինչև հերթական խորհրդարանական ըտրությունները արտահերթ նախագահաակն ընտրություններ չեղան, ապա ՀԱԿ–ը կմասնակցի հերթական ԱԺ ընտրություններին, արդյոք հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ը ընտրություններից հետո մանդատները  վայր դնի, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ ասել է, թե նման հարց չի քննարկվել։

–Ես հույս ունեմ, որ արտահերթ թե հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ, և  շատ հարցադրումներ կփոխվեն, և այս հարցը չի առաջանա,–ասել է նա։

Պատասխանելով հարցին՝  ՀԱԿ–ը նշում է, թե ժողովրդավար կառույց է, արդոյք կարելի՞ է ենթադրել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԱԿի մասնակցության ցուցակի առաջին տեղերում նշված կլինեն ՀԱԿ–ի անդամ կուսակցությունների ղեկավարների անունները, որոնք նաև  քաղխորհրդի անդամներն են՝ Արմենակ Դովլաթյանն ասել է, թե այդ հարցը դեռ ՀԱԿ քաղխորհուրդը չի քննարկել, բայց պարտադիր չէ, որ այդպես լինի։

Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ։ Դա տարբերակներից մեկն է, բայց հնարավոր է, որ ըստ անհրաժեշտության պարտադիր չլինի, որ բոլոր կուսակցության ղեկավարները լինեն առաջին տեղերում։ Նայած թե ինչպիսի մոտեցումներ և հաշավարկներ կլինեն։ Եթե լինի ընտրությունների մոտիկ ժամանակաշրջան, կորոշենք՝ կարող է կուսակութցության ղեկավար կա, որը չի ուզում լինել ցուցակում, ինչպե՞ս ենք այդ դեպքում գրելու իրեն,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը