Վահան Շիրխանյան. «Եթե 97-ին մենք գնայինք Լևոն Տեր–Պետրոսյանի տարբերակին, այսօր Արցախն ամբողջովին ադրբեջանական կլիներ»
Անդրադառնալով «BBC»-ի հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ ՍԴՀԿ կեդրոնական վարչության անդամ, այդ տարիներին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն ասել է.
–1997-ի ծրագիրն այսօր հայտնի է բոլորին, դա այսպես կոչված փուլային տարբերակն էր, որն իրենից ենթադրում էր հայկական զորքերի դուրսբերումն Արցախի տարածքից: Այնտեղ պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժեր, հանձնվեին ազատագրված շրջանները (5+2), ադրբեջանցիները վերադառնային իրենց նախկին բնակավայրերը` այդ թվում և Շուշի: Հայաստանի հետ կապի համար խոսվում էր 6 կմ-ոց Լաչինի միջանցքի մասին, որն իբրև պետք է հսկեին խաղաղապահները, սակայն տարածքը պատկանելու էր Ադրբեջանին: Այս մոտեցումը հասարակությունն անմիջապես մերժեց և համարեց այն պարտվողական:
Վ. Շիրխանյանը նաև հավելել է, որ եթե 97-ին մենք գնայինք այդ տարբերակին, այսօր Արցախն ամբողջովին ադրբեջանական կլիներ, այնտեղ 5-6 ամիս հետո և ոչ մի հայ չէր մնա:
–Հիմա` 2011 թ-ին, ի դեմս Արցախի` մենք ունենք կայացած պետություն, որը պայքարում է իր անկախության համար,-ընդգծել է Վահան Շիրխանյանը:
Վահան Շիրխանյան. «Եթե 97-ին մենք գնայինք Լևոն Տեր–Պետրոսյանի տարբերակին, այսօր Արցախն ամբողջովին ադրբեջանական կլիներ»
Անդրադառնալով «BBC»-ի հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ ՍԴՀԿ կեդրոնական վարչության անդամ, այդ տարիներին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն ասել է.
–1997-ի ծրագիրն այսօր հայտնի է բոլորին, դա այսպես կոչված փուլային տարբերակն էր, որն իրենից ենթադրում էր հայկական զորքերի դուրսբերումն Արցախի տարածքից: Այնտեղ պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժեր, հանձնվեին ազատագրված շրջանները (5+2), ադրբեջանցիները վերադառնային իրենց նախկին բնակավայրերը` այդ թվում և Շուշի: Հայաստանի հետ կապի համար խոսվում էր 6 կմ-ոց Լաչինի միջանցքի մասին, որն իբրև պետք է հսկեին խաղաղապահները, սակայն տարածքը պատկանելու էր Ադրբեջանին: Այս մոտեցումը հասարակությունն անմիջապես մերժեց և համարեց այն պարտվողական: Վ. Շիրխանյանը նաև հավելել է, որ եթե 97-ին մենք գնայինք այդ տարբերակին, այսօր Արցախն ամբողջովին ադրբեջանական կլիներ, այնտեղ 5-6 ամիս հետո և ոչ մի հայ չէր մնա:
–Հիմա` 2011 թ-ին, ի դեմս Արցախի` մենք ունենք կայացած պետություն, որը պայքարում է իր անկախության համար,-ընդգծել է Վահան Շիրխանյանը:
7or.am