Աշխարհ

29.09.2020 16:20


Վլադիմիր Սոլովյովը կիսվել է լուրով. առաջին անգամ հաստատվեց այն, որ Ադրբեջանում կան միջազգային ահաբեկիչներ

Վլադիմիր Սոլովյովը կիսվել է լուրով. առաջին անգամ հաստատվեց այն, որ Ադրբեջանում կան միջազգային ահաբեկիչներ

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը Տելեգրամի իր ալիքում շարունակում է ակտիվորեն մեկնաբանել Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները: Այսօր Սոլովյովն իր ալիքում կիսվել է «Rybar» տելեգրամ ալիքի հրապարակումը, որում Սիրիական Ազգային բանակի գեներալ Զիյաթ Խաջի Ուբեյդը հաստատել է, որ Սիրիական Ազատ բանակի զինյալները մեկնել են Ադրբեջան:

Ուբեյդը նշել է, որ Աֆրինում, Ռաս էլ-Այենում և սիրիական այլ տարածքներում, որոնք այս պահին Թուրքական վերահոսկողության տակ են, շատ վատ տնտեսական վիճակ է ու զինյալները՝ նպատակ ունանալով «հոգ տանել իրենց ընտանիքների մասին», մեկնել են Ադրբեջան:

«Մենք պատրաստ ենք կռվել ամեն տեղ հանուն Թուրքիայի ազգային շահերի և անվտանգության: Մենք պաշտպանում ենք մեր շահերը, որպեսզի կյանքի կոչենք մեր նպատակները»,- հայտարարել է գեներալ Ուբեյդը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը