Ստեփան Սաֆարյան. «Հայաստանի արտաքին միջավայրի ազդակները գնալով ուժեղանում են»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, թե Հայաստանի արտաքին միջավայրի ազդակները գնալով ուժեղանում են, և որքան մենք մոտենանք ընտրություններին, դրանք ավելի զգալի են դառնալու, որով և պայմանավորված է առկա հակամարտությունների ապասառեցումը։
Ըստ բանախոսի՝ դրանցից են մարտի 1–ի դեպքերի խնդիրն ու Հայաստանի չկատարած պարտավորությունները, որոնց մասին վկայում են ԱՄՆ–ի, Միացյալ Թագավորության ու ԵԽԽՎ զեկույցները Հայաստանի իրավիճակի և մասնավորապես մարդու իրավունքների վիճակի մասին։
Նա անդրադարձավ նաև Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությանը, ըստ որի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին դիմելու հնարավորություն չկա, մինչև չլուծվեն վերը նշված խնդիրները։

7or.am