Եվա Ռիվասի պրոդյուսերը «քցե՞լ» է Սամվել Կարապետյանին
Այսօր հրավիրված ասուլիսում «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը հայտարարել է, թե «Տաշիր–2011» մրցանակաբաշխությունից հետո Հայաստանում առաջացած քննադատությունը սև PR–ի հետևանք է, քանի որ ոչ բոլորին է դուր եկել, որ իրենք այդպիսի լավ շոու են անցկացրել։ Մարկ Սաղաթելյանը նշել է, թե իրենք երկար են մտածել և արդեն հասկացել են, որ այդ սև PR–ի հեղինակներն իրենց մրցակիցներն են, նրանք, ովքեր «Տաշիր–2011»–ից երկու շաբաթ անց կազմակերպեցին նմանօրինակ մեկ այլ միջոցառում։
Հիշեցնենք, որ նույն Կրեմլի դահլիճում «Արմենիա» երաշժտական մրցանակաբաշխություն էր կազմակերպել երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը, նա, ով նախկինում կազմակերպում էր «Տաշիր» մրցանակաբաշխությունը։ Իսկ այս տարի դրա կազմակերպիչներն են եղել «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանն ու գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը։
Նշենք նաև, որ նախկինում Մարկ Սաղաթելյանը միայն վարում էր «Տաշիր» մրցանակաբաշխությունները։ Թե ինչո՞ւ էր նրա գործառույթը սահմանափակվում միայն հաղոդավարի աշխատանքով, այսօր Մարկ Սաղաթելյանն ասել է՝ կազմակերպիչներն ասում էին, թե փող չկա, բայց դա այդպես չէր։
Մ. Սաղաթելյանը նաև հավելել է, որ եթե նախորդ տարիներին «Տաշիր» մրցանակաբաշխությունից ստացված շահույթը գնացել է կազմակերպիչների գրպանը, ապա այս տարի վաճառված տոմսերից գոյացած գումարն աբողջությամբ ծախվել է շոուի կազմակերպման, դրանում այնպիսի հանրահայտ մարդկանց ներգրավման վրա, ինչպիսիք են Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն և կամ ռուս արտիստները։
«Տաշիր–2011» մրցանակաբաշխության տոմսերի արժեքը եղել է 25–1500 դոլլար։

7or.am