Լուսակերտի թռչնաֆաբրիկան ՏՄՊՊՀ–ի որոշումը վիճարկելու է դատարանում
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը, անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ընկերությանը 100 մլն դոլարով տուգանելու փաստին, ասել է, թե իրականում նշանակվել է ոչ թե 100 մլն դոլարի տունգանք, այլ 2009թ. հասույթի 2%–ի չափով, որը մոտավորապես կազմում է 80 մլն դոլար։
–Լուսակերտը մինչ այս տուգանքը անցած տարի սեպտեմբերին տուգանվել էր 5 մլն դոլարի չափով՝ ձվերի վրա ամսաթիվ չմակնշելու համար։ Նախ՝ որպես իրավաբան վստահեցնում եմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը աշխատում է անօրինական ձևով, և դա հաստատվեց նաև դատարանի կողմից, որովեհտև մենք 5 մլն դոլարի չափով տուգանքի վերաբերյալ վարչական ակտը բողոքարկեցինք և շահեցինք դատը,–ասել է նա։
Ըստ Իրինա Հակոբյանի` տուգանելով տնտեսվարող սուբյեկտներին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտում է ՀՀ օրենսդրության մի շարք օրենքներ, քանի որ որպես հիմք ընդունում է միայն իր որոշումը, և անտեսում է փաստերը։
–Երբ մենք շահեցինք դատը, և հանձնաժողովը ստացավ այդ վճիռը, հենց նույն օրը երկրորդ վարույթը սկսվեց Լուսակերտի դեմ։ Կարծում եմ, որ սա կանխամտածված քայլ էր, միգուցե հանձնաժողողվի բարկությունն էր շատ մեծ, չեմ կարող միանշանակ պնդել, բայց ամեն դեպքում՝ այս անգամ էլ նրան տուգանեցին գերիշխող դիրքի չարաշահման համար։ Մենք դեռ ուսումնասիրում ենք այս ակտը։ Այս փաստով մենք ևս դիմելու ենք դատարան, դա ես վստահ հայտարարում եմ։ Արդեն մեր կողմից հայտնաբերվել են վարչական բազմաթիվ խախտումներ։ Ի դեպ նշեմ, որ ՏՄՊՊՀ–ն որոշ ապացույցներ անտեսել է որոշում կայացնելիս և հիմքում դրել է այն փաստաթղթերը, որոնք իրեն ձեռնտու են. ի՞նչ առումով՝ որ հեշտ լինի տուգանել։ Սակայն այդ որոշման մեջ առկա հաշվարկները կատարելիս ակնհայտ է դառնում, որ հաշվարկները սխալ են կատարված,–ասել է նա։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ «ընկել» են «Լուսակերտի» ետևից, Իրինա Հակոբյանը պատասխանել է, թե «Լուսակերտը» իրավական տեսանկյունից ոչ մի խախտում չի արել, իսկ թե ինչո՞ւ են հենց նրան փորձում ճնշել, չի կարող պատասխանել։

7or.am