Դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտիին
Ապրիլի 18-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտիին, որը հանդիսանում է Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչը` ծառայելով այստեղ 2001 թվականից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ջերմ ընդունելությունից հետո կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների համար իրավաբանական կարգավիճակի տրամադրման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հայաստանի դեսպանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին երախտիքի խոսք հայտնեց` Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչությանը հասցեագրված Սուրբ Աթոռի կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում իրագործվող հումանիտար ուղղությամբ այլ միջացառումների համար:
Հանդիպման ավարտին Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին ջերմորեն շնորհավորեց Հայաստանի դեսպանին առաքելության ստանձման կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում: