Լրահոս

19.04.2011 13:49


Հրեական համայնքը կոչ է անում ընդունել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը

Հրեական համայնքը կոչ է անում ընդունել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը

–96 տարին ահռելի ժամանակ է, սակայն ազգի դժբախտությունը հիշելու և ընդունելու համար ո՛չ ժամանակ գոյություն ունի, ո՛չ տարածություն,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազդակ» ակումբում ասել է հրեաների համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

Նա նշել է, որ Հայաստանի հրեական համայնքը (1000–ից ոչ պակաս մարդ) ընդունում ու տեղի ունեցածն անվանում է «մարդկության ամենաահավոր բառով՝ ցեղասպանություն»։

Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր ժողովուրդներին, բոլոր կառավարություններին, բոլոր պետություններին, որոնք մինչ այս օրը չեն ասել այդ բառը՝ ընդունել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը,–ընդգծել է Ռ. Վարժապետյանը։

Նրա խոսքերով՝ աշխարհում շատերն անգամ չգիտեն էլ կատարվածի մասին, և շատ կարևոր է ամեն ինչ անել հրեների նման. պետք է տեղեկություն տալ, «գոռալ, կոչ անել, գործել»։

Ես ձեզ կասեմ հրեա ժողովրդի օրինակից ելնելով՝ ոչ մի հարուստ հրեա չի վախենում տեղեկատվության համար գումար տալ և իր պարտքն է համարում գումար դնել հենց Հոլոքոսթի դասերի մեջ՝ սեմինարներ, հրապարակումներ և այլն,– նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը