Լրահոս

10.04.2009 18:26


Սերժ Սարգսյան. «Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցնելու են ինչպես այլ ընտրությունները»

Խոսելով Երևանի քաղաքապետի ընտրության մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցնելու են ինչպես այլ ընտրությունները, կարծում եմ, որ որևէ փուլեր չեն լինելու: Նորմալ ընտրություն է, մի քաղաքի ընտրություն է, թեև՝ մեծ քաղաքի»։

Մեկնաբանելով այն կարծիքները, թե քաղաքապետական ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլն են, Սերժ Սարգսյանն ասել է. «Նախագահական ընտրություններն ընդամենը մեկ տարի երկու ամիս-մեկ տարի մեկ ամիս առաջ են տեղի ունեցել և հաջորդ ընտրությունները տեղի կունենան Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում»։

 

Այս խորագրի վերջին նյութերը