Լրահոս

19.04.2011 13:47


Տաշիր Սամոն ու Եվա Ռիվասն իրար հետ կապ չունեն և չեն ունեցե՞լ

Տաշիր Սամոն ու Եվա Ռիվասն իրար հետ կապ չունեն և չեն ունեցե՞լ

–Եվա Ռիվասն ընդհանրապես «Տաշիր»–ի հետ կապ չի ունեցել, երբե՛ք,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարել է «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը։

–Եվա Ռիվասն ընդհանրապես «Տաշիր գրուպ» ընկերության հետ ոչ մի կապ չի ունեցել։ Ես պաշտոնապես եմ հայտարարում։ Եվա Ռիվասը, ըստ իս, կապ է ունեցել ուրիշ կազմակերպության՝ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի հետ,–ավելացրել է Մ. Սաղաթելյանը՝ պնդելով նաև, թե «Եվրատեսիլ–2010»–ի ժամանակ էլ «Տաշիր» ընկերությունը և վերջինի նախագահ Սամվել Կարապետյանը նրան երբեք չեն հովանավորել։

«Տաշիր մեդիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանն էլ ասել է, թե նույնը կպնդեն նաև Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանը։

Նշենք, որ անցած տարի, թեև «Եվրատեսիլի» թեկնածուներից առաջատար էր համարվում Էմմին, սակայն այդ մրցույթին մասնակցեց Հայաստանում շատերի կողմից անհայտ Եվա Ռիվասը։ Խոսկացություններ կային, թե նրան հովանավորում է հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի եղբայր Սամվել Կարապետյանը կամ ինչպես նրան անվանում են՝ Տաշիր Սամոն։ Ասում էին նաև, որ հենց նրա գործուն միջամտությամբ էր, որ Եվա Ռիվասը հաղթեց հայաստանյան նախընտրական փուլում։

Իսկ թե ինչո՞ւ Եվա Ռիվասի և Սամվել Կարապետյանի կապի մասին խոսակցությունները չհերքվեցին հենց անցած տարի, «7օր»–ի այս հարցին Հ. Բաբասյանը պատասխանել է.

–Որովհետև Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գործարաններ է կառուցում, մեծաքանակ գործարարությամբ է զբաղվում և դրա ժամանակը չունի՝ քննարկել, թե ով ում է հովանավորում և ինչ է անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը