Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրք առաջնորդի գրասենյակին:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ, որոնց թվում՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի հարցն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Աղբյուրը՝ tert.am