Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին:Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ իրենց պետությունն ամբողջովին աջակցում է եղբայրական Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ի շաh նրա լուծելու հարցում:
Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանում վարձկանների տեղակայումը վկայում է տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների մեծացման մասին: Լեռնային Ղարաբաղի ճակատում Թուրքիան իր համար ստեղծում է Մոսկվայի հետ մրցակցության երրորդ թատերաբեմը: Անկարան արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ հակամարտություններում Սիրիայում և Լիբիայում և լարվածությունն այժմ կարող է տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղ: