Սկսվել է բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի գործով դատական նիստը
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվել է բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն, ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանի գործով դատական նիստը։
Սամսոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Վերջինս, սակայն, պնդում է, որ ինքը հարվածել է քաղաքացիական հագուստով մեկին, ով վիրավորել ու հրմշտել է կանանց։
Մեղադրվող կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել գրավով: Դատարանը դեռ չի անդրադարձել այս հարցին: