Աշխարհ

28.09.2020 18:23


Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են պատերազմին դեմ արտահայտված ակտիվիստին

Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է OC-Media-ն:

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում:

«Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,-տեսանյութում ասում է Իբրահիմովը:

Տեսանյութում ակտիվիստը նշում է, որ, իր կարծիքով, բերման ենթարկման պատճառը համացանցում պատերազմի դեմ իր հրապարակումներն են:

Այս խորագրի վերջին նյութերը