«Տաշիր մեդիայի» ներկայացուցիչները պատասխանում են քննադատողներին, կամ Սամվել Կարապետյանը հոգով է հարուստ
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել «Տաշիր մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանն ու գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը։ Նրանք անդրադարձել են «Տաշիր–2011» մրցանակաբաշխությանը և դրանից հետո Հայաստանում տարածված քննադատություններին։ Բանախոսները հայտարարել են, որ իրենց նպատակը գեղեցիկ և բարձրակարգ շոու կազմակերպելն է եղել, ցույց տալը, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք և կարող ենք նման շոուներ կազմակերպել ու հասել են մեր նպատակին, քանի որ այդ մրցանակաբաշխությունը 80% վարկանիշ է ունեցել ու, բացի Հայաստանից, մյուս բոլոր այլ երկրներից՝ այդ թվում և Սփյուռքից, միայն դրական արձագանքներ են լսել։
Թե՛ Մարկ Սաղաթելյանը և թե՛ Հրանտ Բաբասյանն ընդգծել են, որ «Տաշիր–2011»–ը բարեգործական միջոցառում չէր, ինչպես շատերն են շփոթել, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչներին բնակարաններ և մեքենաներ նվիրելը կոմերցիոն շոուի ձևաչափի շրջանակներում է եղել։ Իսկ թե ինչո՞ւ հենց այդ երգիչ–երգչուհիներն են ընտրվել. նրանց ընտրել են Մարկ Սաղաթելյանը և Հրանտ Բաբասյանը, ինչպես իրենք են նշել՝ շատ սուբյեկտիվ կերպով և առաջնորդվելով նրանով, որ, օրինակ, համացանցում Արմենչիկի տեսահոլովակը բազմահազար մարդիկ են դիտել, կամ մյուս երգիչների երաժշտության տակ էլ պարում են ծնունդներին ու կնունքներին։
–Նրանք մասսաների արտիստներ են,–ընդգծել է Հ. Բաբասյանը՝ ավելացնելով, որ իրենց ընտրության ճիշտ լինելն ապացուցվել է լեփ–լեցուն դահլիճով, իսկ գեղեցիկ շոու կազմակերպելու համար իրենց պետք էր տոմս վաճառել։
«7օր»–ի հարցին էլ, թե ինչո՞ւ են խրախուսում այն մարդկանց, որոնց երաժշտությունը կնունքներին պարելու համար է, սակայն չեն աջակցում բաձրաճաշակ երաժշտության հեղինակներին և տարածողներին, Մարկ Սաղաթելյանը պատասխանել է շատ կարճ.
–Ճաշակին ընկեր չկա։
«Տաշիր մեդիայի» ներկայացուցիչները պնդել են նաև, որ հետագայում հնարավոր է՝ մրցանակաբաշխությունն այլ ձևաչափ էլ ստանա։ Իսկ ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա, նրանց խոսքերով, թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ մոսկվաբնակ մյուս մեծահարուստները Հայաստանում հանդես են եկել բազմաթիվ բարեգործություններով, սակայն դրա մասին երբեք չեն գովազդում, քանի որ նրանք հոգով են հարուստ, և բարեգործությունը չպետք է գովազդվի։

7or.am