Լրահոս

19.04.2011 11:51


Մրցույթ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում` բուհական /89 կրթաթոշակ/բակալավր, մագիստրոս/ և հետբուհական /30 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն. -դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, -դիմում-հարցաթերթիկ վերևի աջ անկյունում փակցված նկարով, -ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ լրացված համակարգչային շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով, -միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական վկայականի և ներդիրի պատճեները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված, -բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/, -անձնագրի պատճենը, -ծննդյան վկայականի պատճենը /Ռուսաստանի նոտարական գրասենյակի կամ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտարի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/, -արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք: Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև. -ռուսերեն լեզվով հրատարակությունների ցանկ և գիտահետազոտական աշխատանքի թեմայով ռեֆերատ, -օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության  վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: Ռուսաստանի Դաշնության բուհերի շրջանավարտները ներկայացնում են նաև տվյալ բուհի համաձայնությունը մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու համար: Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու համար նախապատվությունը կտրվի հետևյալ ոլորտների մասնագիտություններին. -արևելագիտություն, -բնագիտություն, -տեխնիկական մասնագիտություններ, -ագրոպարենային ոլորտ, -ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ -տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն: Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ: Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված <ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ>-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 13-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 616 սենյակ, հեռ. 525207): Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող 4/ ս.թ. մայիսի 23-ից մինչև  մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում:բուհերի ցանկը և ռուսական կողմի հարցաթերթիկների ձևանմուշները: Բուհերի ցանկը և ռուսական կողմի հարցաթերթիկների ձևանմուշները տեղադրված են կայքում: http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=4341&lang=arm

Այս խորագրի վերջին նյութերը