Լրահոս

19.04.2011 11:38


Մեկնարկել է առաջին հայ-ռուսական միջատարածաշրաջանային համաժողովը

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով առաջին հայ-ռուսական միջատարածաշրաջանային համաժողովը:

Համաժողովին մասնակցում են երկու երկրների ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ: Բացմանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, գործարարներ, իսկ ռուսական կողմից` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և այլք: Համաժողովի բացմանը Սերգեյ Նարիշկինն ընթերցել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի ուղերձը: Իր ելույթում Սերժ Սարգսյանը կարևորել է  համաժողովի նշանակությունը հայ-ռուսական տնտեսական համագործակցության խթանման գործում։

Այս խորագրի վերջին նյութերը