Լրահոս

19.04.2011 11:19


Քադաֆիի որդին ԱՄՆ–ին ու իրավապաշտպաններին առաջարկել է առաքելություն ուղարկել Լիբիա

Քադաֆիի որդին ԱՄՆ–ին ու իրավապաշտպաններին առաջարկել է առաքելություն ուղարկել Լիբիա

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից Սայիֆ ալ–Իսլամը, ով վերջին ժամանակներում կատարում է ղեկավարող վարչակարգի պաշտոնական ներկայացուցչի պարտականությունները, ԱՄՆ–ին առաջարկել է Լիբիա ուղղարկել հատուկ պատվիրակություն՝ երկրի իրավիճակին ծանոթանալու համար։

«Մենք ցանկանում ենք, որ ամերիկացիները հենց վաղն էլ առաքելություն ուղարկեն, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում։ Մենք նաև ցանկանում ենք, որ այդ նպատակով այստեղ ժամանեն «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները»,–ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Washington Post» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Քադադֆիի որդին։

Սայիֆ ալ–Իսլամը կտրականապես հերքել է խաղաղ բնակիչների դեմ հարձակվելու մեղադրանքները։

–Մենք չենք վախենում Միջազգային քրեական դատարանից։ Մենք գիտենք ու վստահ ենք, որ սոփական ժողովրդի դեմ ոչ մի հանցագործություն չենք կատարել,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ իր հորը ենթարկվող ուժերը պայքարում են ոչ թե քաղաքացիական բնակչության, այլ՝ քաղաքում արմատավորված «Ալ–Քայիդայի» համախոհների դեմ։ Նա լիբիական բանակի Միսրաթ քաղաքի գործողությունները համեմատել է մասնավորապես իրաքյան Էլ–Ֆալուջա քաղաքում ամերիակացիների դրսևորած գործելակերպի հետ։

–Լիբիայի վրա հարձակվելու փոխարեն,–ասել է նա,–ԱՄՆ–ը պետք է իրենց պաշտպաներ «Ալ–Քաիդայի» դեմ պայքարում։

Այս խորագրի վերջին նյութերը