Աշխարհ

28.09.2020 09:40


«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»․ սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը

«Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»․ սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր Twitter-ի էջում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, որը Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»,-գրել է սենատորը։

Մենենդեսը նաև ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է մասնակցի հրադադարի հաստատմանը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը