Լրահոս

19.04.2011 10:50


Գետափնյայում ջրալցվել են տները

Ապրիլի 18-ին՝ժամը 10.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի ոռոգման առվի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրալցվել է մի քանի տուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոյուղաջրերի ցանցում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը և չունենալով բավարար թողունակություն՝ կոյուղաջրերը մեծ քանակությամբ լցվել են ոռոգման առուն:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոռոգման առվից ավտոկռունկով դուրս են բերվել երկաթբետոնե խոշոր տրամաչափի 2 խողովակներ, որոնք իրենց հերթին պատճառ էին հանդիսանում ջրի մակարդակի բարձրացմանը:

Ընդհանուր առմամբ ջրալցվել են 9 տուն և հարակից տնամերձ հողամասեր: Նույն օրը ջրի մակարդակն իջել է:

Այս խորագրի վերջին նյութերը