«Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թի Ջեյ Քոքսը իր Twitter-ի էջում դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը:
«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն մարդկային կյանքեր են խլել։ Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը։ Մենք պետք է համերաշխ լինենք հայ համայնքների հետ»,-գրել է ամրիկացի կենգրեսականը։
Թի Ջեյ Քոքսը «ամենավճռական ձևով դատապարտել է Ադրբեջանի հրահրած թշնամանքը»՝ իր գրառումը եզրափակելով «Հզոր Արցախ» և «Կա՛նգ առ, Ալիև» կոչերով։

Աղբյուրը՝ tert.am