Լրահոս

19.04.2011 10:39


Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը Ճապոնիայում մոտենում է 14 հազ.–ի

Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը Ճապոնիայում մոտենում է 14 հազ.–ի

«NHK» հեռուստաալիքի կայքը, հղում անելով Ճապոնիայի ոստիկանության վարչության տվյալներին, փոխանցում է, որ երկրի հյուսիս–արևելքում մարտի 11–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի, ինչպես նաև ապրիլի 7–ին ու 11–ին կրկնված երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 13 949–ի։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ավելի վաղ հաղորդվում էր 13 864 զոհերի մասին։

Ոստիկանության տվյալներով՝ 13 678 մարդ անհետ կորած է համարվում։ Մահացածների կեսից ավելին 65 տարեկանից ավելի են։ Ամենաշատ զոհերն արձանագրվել են Միյագա պրեֆեկտուրայում՝ 8 460 մարդ, Իվատեում զոհվել է 4 008, իսկ Ֆուկուշիմայում՝ 1 418 մարդ։

Այսօր Ճապոնիայի աշխարհագրության ինստիտուտը հայտնել է, որ ցունամին ծածկել է 56 կմ² ընդհանուր տարածք, որը հավասար է Տոկիոյի միջուկը կազմող 23 շրջանների մակերեսի 90%–ին։

Այս խորագրի վերջին նյութերը