Աշխարհ

27.09.2020 21:46


«Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ»․ Գարիկ Մարտիրոսյան

«Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ»․ Գարիկ Մարտիրոսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ հայրենական շատ աստղեր սոցցանցերում հնչեցնում են խոսքեր՝ ի աջակցություն հայրենիքի։

Անմասն չի մնացել նաև հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որն իր Instagram-ում հրապարակել է քամուց ծածանվող եռագույնը և գրառում կատարել․

Պատերազմ. Ադրբեջանը Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (իսկ դա արդեն ոչ ոք չի թաքցնում։!!) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ։ Պատերազմը և բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են՝ հայ բնակչությանը վախեցնելու համար։ Հայ խաղաղ բնակչությունն այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից արձակված հրետանային ռմբակոծության հետևանքով սպանվել և վիրավորվել են։ «Հակահարձակում»․ այսպես են Ադրբեջանի իշխանություններն անվանում հզոր և մանրակրկիտ ծրագրված ռազմական հարձակումը՝ բոլոր ուղղություններով։ Ապատեղեկատվությունը հասել է հիմարության գագաթնակետին։ Ուշադրություն! Հայաստանը չէր կարող հարձակվել կամ հրահրել մի երկրի, որի հետ Հայաստանը խնդիրներ չունի։ Խնդիրներ ունեն միայն Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ։ Ոչ մի հայ պատերազմ չի ուզում։ Մենք զոհեր չենք ուզում ոչ մեր, ոչ էլ մյուս կողմից։ Դադարեցրեք պատերազմը. Մենք խաղաղության կողմնակից ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը