Աշխարհ

27.09.2020 21:20


«Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում

«Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում

Խորհրդային միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը, հայտարարել է, որ եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, ապա դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների:

Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է РИА Новости-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ պետք է փորձել կարգավորել հարաբերությունները և համատեղ ելք փնտրել ճգնաժամից դուրս գալու համար, որոշումներն էլ պետք է բխեն երկու ժողովուրդների շահերից:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանա հաղթել, ապա ոչինչ չի լինի, և միայն բախումներ կլինեն երկար տարիներով: Իսկ այ եթե մտածեն այն մասին, որ կարգավորեն հարաբերությունները և որ ժողովուրդները չմնան այս ծանր վիճակում, պետք է համատեղ ջանքերով հետագա կարգավորման ուղի գտնել»,-ասել է Գորբաչովը:

Նա ընդգծել է, որ այդ ուղին պետք է գտնվի ոչ թե նրա հաշվին, որ ինչ-որ մեկն անդադար պետք է շահողի դերում լինի և գլուխ գովի, իսկ մյուս կողմը պարտվի:

«Պետք է խաղադրույք անել երկու ժողովրդի վրա, պետք է շփվել նրանց հետ, պետք է կենտրոնանալ այն գործում, որ երկու ժողովուրդն էլ պետք է շահող լինեն»,-նշել է Գորբաչովը:

Նրա խոսքով՝ «իրավիճակը տարածաշրջանում լուրջ է, սակայն այդ հակամարտության լուծումը կարող է բխել միայն երկու կողմերի շահերից»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը