«Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին
Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գորողություններին՝ կոչ անելով անհապաղ վերջ տալ բռնությանը և հարցը բանակցային սեղանի շուրջ լուծել։
«Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող տագնապալի բռնության դեպքերին։ Կոչ ենք անում անհապաղ վերջ տալ ռազմական գործողություններին և տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։ Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, և մենք պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»,-գրել է Զարիֆը և հավելել, որ «մեր տարածաշրջանին այժմ խաղաղություն է անհրաժեշտ»։

Աղբյուրը՝ tert.am