Լյուդմիլա Սարգսյան. «Պարտադիր չէ, որ ՀԱԿ–ի ընտրությունների մասնակցության ցուցակը կազմված լինի անդամ կուսակցությունների ղեկավարներից»
ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ ԼլուդմիլաՍարգսյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ՀԱԿ–ըմշտապեսպահանջելէնախևառաջարտահերթնախագահական, հետոխորհրդարանականընտրություններ, քանի որշատլավհասկանում են, թեինչձևովենընթանալու արտահերթխորհրդարանական ընտրությունները։
–Իշխանության կողմից օգտագործվելու են բոլոր ադմինիստրատիվ միջոցները, բոլոր ռեսուրսները, կրիմինալը, ամեն ինչը, ինչպես որ միշտ լինում է։ Հետևաբար այսօր, քանի դեռ վարչախումբը իշխանության վրա է, իրականացնել արդար, թափանցիկ ԱԺ ընտրություններ՝ ուղղակի բացառվում է,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ, և եթե մինչև հերթական խորհրդարանական ըտրությունները արտահերթ նախագահական ընտրություններ չեղան, ապա ՀԱԿ–ը կմասնակցի հերթական ԱԺ ընտրություններին, միևնույն ժամանակ ՀԱԿ–ը նշում է, թե ժողովրդավար կառույց է ու անդամ կուսակցություններն են որոշում կուրսը, և արդոյք կարելի՞էենթադրել, որԱԺընտրությունների ժամանակ ՀԱԿ–ի համամասնական ցուցակըբաղկացածկլինիՀԱԿանդամկուսակցություններիղեկավարներից, որոնքնաևՀԱԿքաղխորհրդիանդամներնեն՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե Աստված մի՛ արասցե՝ նման բան լինի, քանի որ իրենք նման սցենարը գործնականում բացառում են։
–Բայց, Աստված մի՛ արսցե, եթե հասնենք այդտեղ, ապա, բնականբար, պայքարելու ենք մինչև վերջ։ Ինչ վերաբերում է ցուցակին, ապա կարծումեմ, որպարտադիրչէ՝հենցկուսակցություններիղեկավարներովկազմվածլինիցուցակը։ Կանայնպիսիառանցքայինմարդիկ, որոնքերբեմն շատավելիկարևորևպատրաստվածմարդիկեն, քանկուսակցություններիղեկավարները։Ոչմեկինչեմուզումնեղացնել, այդթվումնաև ինձ։Ուզումեմասել, որդաչիկարողսկզբունքայինլինել, որցուցակըպետքէկազմվածլինիկուսակցություններիղեկավարներից։Եվ ընդհանարապես՝ չեմ էլ ուզում այդ մասին մտածել, որովհետև եթե հասնում ենք հերթական ընտրություններին, ապա լինում է այնպես, ինչպես միշտ,–ասել է նա։
Լյուդմիլա Սարգսյան. «Պարտադիր չէ, որ ՀԱԿ–ի ընտրությունների մասնակցության ցուցակը կազմված լինի անդամ կուսակցությունների ղեկավարներից»
ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լլուդմիլա Սարգսյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ՀԱԿ–ը մշտապես պահանջել է նախ և առաջ արտահերթ նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ, քանի որ շատ լավ հասկանում են, թե ինչ ձևով են ընթանալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
–Իշխանության կողմից օգտագործվելու են բոլոր ադմինիստրատիվ միջոցները, բոլոր ռեսուրսները, կրիմինալը, ամեն ինչը, ինչպես որ միշտ լինում է։ Հետևաբար այսօր, քանի դեռ վարչախումբը իշխանության վրա է, իրականացնել արդար, թափանցիկ ԱԺ ընտրություններ՝ ուղղակի բացառվում է,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչները նշում են, որ պայքարելու են մինչև վերջ, և եթե մինչև հերթական խորհրդարանական ըտրությունները արտահերթ նախագահական ընտրություններ չեղան, ապա ՀԱԿ–ը կմասնակցի հերթական ԱԺ ընտրություններին, միևնույն ժամանակ ՀԱԿ–ը նշում է, թե ժողովրդավար կառույց է ու անդամ կուսակցություններն են որոշում կուրսը, և արդոյք կարելի՞ է ենթադրել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀԱԿ–ի համամասնական ցուցակը բաղկացած կլինի ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներից, որոնք նաև ՀԱԿ քաղխորհրդի անդամներն են՝ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե Աստված մի՛ արասցե՝ նման բան լինի, քանի որ իրենք նման սցենարը գործնականում բացառում են։
–Բայց, Աստված մի՛ արսցե, եթե հասնենք այդտեղ, ապա, բնականբար, պայքարելու ենք մինչև վերջ։ Ինչ վերաբերում է ցուցակին, ապա կարծում եմ, որ պարտադիր չէ՝ հենց կուսակցությունների ղեկավարներով կազմված լինի ցուցակը։ Կան այնպիսի առանցքային մարդիկ, որոնք երբեմն շատ ավելի կարևոր և պատրաստված մարդիկ են, քան կուսակցությունների ղեկավարները։ Ոչ մեկին չեմ ուզում նեղացնել, այդ թվում նաև ինձ։ Ուզում եմ ասել, որ դա չի կարող սկզբունքային լինել, որ ցուցակը պետք է կազմված լինի կուսակցությունների ղեկավարներից։ Եվ ընդհանարապես՝ չեմ էլ ուզում այդ մասին մտածել, որովհետև եթե հասնում ենք հերթական ընտրություններին, ապա լինում է այնպես, ինչպես միշտ,–ասել է նա։
7or.am