Աշխարհ

27.09.2020 19:37


Ալիևի հրամանագրով՝ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանվի

Ալիևի հրամանագրով՝ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանվի

Ադրբեջանի իշխանությունները սեպտեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանեն:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի խորհրդարանը հրամանագիր է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

haqqin.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն են փոխանցվել պարեկային ժամ հայտարարելու վերաբերյալ լիազորությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը