Ռուսաստանի ու Վրաստանի ՆԳ նախարարները Հայաստանում գաղտնի գործա՞րք են կնքել
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը երկրի կառավարության ներկայացուցիչներին հերթական մեղադրանքներն է ներկայացնում` նշելով, թե վերջիններս հակապետական գործողություններ են իրականացրել։
Այս անգամ լեյբորիստների քննադատության նշանակետում է հայտնվել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։
Ինչպես ապրիլի 18–ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է լեյբորիստական կուսակցության քարտուղար Գեորգի Գուգավան, Վանո Մերաբիշվիլին վերջերս գտնվել է Հայաստանում, որտեղ հանդիպել է ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևի հետ։
Լեյբորիստների տեղեկությամբ՝ հանդիպումը գաղտնի է եղել, որի ժամանակ Մերաբիշվիլին և ՌԴ ՆԳ նախարարը, ում «հենց ինքը՝ Մերաբիշվիլին, օկուպանտ ու ահաբեկիչ է համարել», գաղտնի գործարք են կնքել։
Գոգավան նաև հայտնել է, թե գործարքը վերաբերել է Վրաստանի ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին վաճառելուն։
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը պահանջում է, որ Ներքին գործերի նախարարությունը հրապարակի Երևան կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպման և կնքված գործարքների մանրամասները։ Կուսակցությունը մտադիր է նաև նախարարության շենքի մոտ բողոքի զանգվածային գործողություններ իրկանացնել։