Վահան Արծրունին «Տաշիր–2011»–ի նվերները ընտրությունների նախաշեմին «աստղերին» տրված կանխավճար է համարում
Անդրադառնալով «Տաշիր–2011» մրցանակաբաշխությանը, որտեղ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի եղբոր՝ Սամվել Կարապետյանիկողմից թանկարժեք բնակարաններ և մեքենաներ նվեր ստացան՝ երգահան Վահան Արծրունին «7օր»–ին ասել է, թե դա ընդամենը մի ցուցադրական ակցիա էր, որպեսզի հստակեցվի ընտրությունների նախաշեմին կանխավճար ստացած «արվեստագետների և արտիստների» ցանկը, որոնք առաջիկայում դեռ պետք է իրենց ծառայությունը մատուցեն իշխանություններին։
–Իհարկե, սա մասնավոր միջոցառում էր, բայց ես հստակ հասկացա, որ այն, ինչ ստանում են «մտավորականները և արտիստները», ընդամենը կանխավճար է. սպասվող ընտրությունների ժամանակ դուք կտեսնեք հենց նույն դեմքերը՝ ավելի մեծ ակնկալիքով, արդեն՝ նոր հարթակների վրա,–ասել է Վ. Արծրունին։
Երգահանը նաև նշել է, որ Հայաստանում պետք է վերահաստատվի գերակայությունների գիտակցությունը։
–Ծննդաբերությունն է պակասել, և Հայաստանից հսկայական հոսք կա դեպի դուրս։ Ընդ որում՝ այն սոցիումի սեգմենտն է հեռանում, որը որ պետք է ծննդաբերեր և նոր ընտանիքներ կազմեր։ Սա լրջագո՛ւյն խնդիր է, սա պետական մասշտաբի խնդիր է, որը իր լուծումը չի ստացել մինչև հիմա և չի էլ կարող ստանալ ա՛յս իշխանությունների օրոք, որովհետև իրենք այդ խնդիրներով ընդհանրապես մտահոգված չեն,–ավելացրել է նա։
«7օր»–ի հետ Վահան Արծրունու ամբողջական հարցազրույցը՝ քիչ ավելի ուշ։
Վահան Արծրունին «Տաշիր–2011»–ի նվերները ընտրությունների նախաշեմին «աստղերին» տրված կանխավճար է համարում
Անդրադառնալով «Տաշիր–2011» մրցանակաբաշխությանը, որտեղ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի եղբոր՝ Սամվել Կարապետյանի կողմից թանկարժեք բնակարաններ և մեքենաներ նվեր ստացան՝ երգահան Վահան Արծրունին «7օր»–ին ասել է, թե դա ընդամենը մի ցուցադրական ակցիա էր, որպեսզի հստակեցվի ընտրությունների նախաշեմին կանխավճար ստացած «արվեստագետների և արտիստների» ցանկը, որոնք առաջիկայում դեռ պետք է իրենց ծառայությունը մատուցեն իշխանություններին։

7or.am