Աշխարհ

27.09.2020 16:04


«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում, աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար». Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել հարցի ուժային լուծումից

«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում, աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար». Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել հարցի ուժային լուծումից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պոնտիֆիկոսը կոչ է արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին հակամարտությանն ուժային լուծում տալու մեթոդներից:

«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում: Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ դեպի եղբայրություն տանող ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու և առանց ուժի կիրառման բոլոր խնդիրների լուծմանը հասնելու կոչով»,-ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը