Լրահոս

19.04.2011 10:13


Կառավարական զորքերի ռմբակոծություններից ավելի քան 100 մարդ է զոհվել Լիբիայի արևմուտյան շրջանում

Կառավարական զորքերի ռմբակոծություններից ավելի քան 100 մարդ է զոհվել Լիբիայի արևմուտյան շրջանում

Հղում անելով տեղի բնակիչներին՝ «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է, որ կառավարական զորքերի ռմբակոծություններից վերջին երկու օրերին ավելի քան 100 մարդ է զոհվել ապստամբների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաքից հարավ–արևմուտք ընկած  ալ–Ջաբալ ալ–Գարբի շրջանում։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե Եֆրեն քաղաքի բնակիչներից մեկը պատմել է. «Քադաֆիի ստորաբաժանումները չեն դադարել ռմբակոծել շրջանը և առաջին հերթին՝ Եֆրեն ու Նալութ քաղաքները։ Ապստամբներից ու խաղաղ բնակիչներից զոհվել է 110 մարդ»։

Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15–ից։ Ընդդիմությունը պահանջում է երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, և բողոքողների ցույցերը հետագայում վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը