Լրահոս

19.04.2011 09:40


Էկումենիկ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Ապրիլի 19-ին Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Ֆրանտիշկանյան եկեղեցում ԵՀՄՖ-ի և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը կազմակերպել է էկումենիկ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագը մատուցվելու է հայկական առաքելական եկեղեցու ավստրիական թեմի և Սլովակիայի, Չեխիայի ու Հունգարիայի հոգևոր հովիվ` հայր Բարսեղ վարդապետ Պիլավչյանի գլխավորությամբ, Սլովակիայի կաթողիկե, ֆրանտիշկանյան, ավետարանական, հունա-կաթոլիկական, ճիզվիտական եկեղեցիների մասնակցությամբ: Էկումենիկ պատարագից անմիջապես հետո կկատարվի ծաղկեպսակի մատուցման արարողություն  Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված, 2004թ.-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ կողմից`Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը նվիրված, խաչքար-հուշակոթողի մոտ: Այնուհետև միջոցառման կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանը մասնակիցների պատվին կմատուցի ճաշկերույթ:

Միջոցառմանը իրենց մասնակցությունը արդեն հաստատել են Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրնատիշեկ Միկլոշկոն, առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին, գլխավոր դատախազի տեղակալ Մարտին Լաուկոն,մի շարք դեսպանատների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ: Արարողությունը կնկարահանվի սլովակյան մի շարք հեռուստատեսությունների կողմից և կհեռարձակվի նաև chelemendik.sk վեբ կայքով ու կտեղադրվի նաև «www.youtube.com»-ում:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը