Աշխարհ

27.09.2020 12:17


Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,-նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը