Ս.թ. ապրիլի 11-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի («Դե ֆակտո» ակումբ), իսկ 12-ին` համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի («Հայացք» ակումբ) մամուլի ասուլիսների լուսաբանումներում և որոշ վերլուծաբանների նյութերում փորձ է արվել հակադրություն ստեղծել քաղաքական զարգացումների վերաբերյալ բանախոսների տված գնահատականների ու կատարած կանխատեսումների միջեւ: Հետագա վերլուծական և լրատվական հրապարակումներում արհեստածին շահարկումները բացառելու առումով հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումները այս կամ այն խնդրի կապակցությամբ ամրագրված են նրա ղեկավար մարմինների (համագումար, խորհուրդ, վարչություն) բանաձևերում և որոշումներում, և երկու բանախոսներն էլ չեն հնչեցրել դրանցում ամրագրված գնահատականներին հակասող կամ բացառող որևէ դիրքորոշում: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ անգամ բանախոսների կանխատեսումները մի շարք հնարավոր ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նույնական են եղել, անկախ նրանց օգտագործած եզրույթների տարբերությանը, մինչդեռ դրանց լուսաբանումներում եղել են թյուրըմբռնումներ:
Ինչպես միշտ եւ իբրեւ ներքին ժողովրդավարության բարձր աստիճան ունեցող կուսակցության ներկայացուցիչներ, նրանք ազատ են եղել նաեւ իրենց կանխատեսումներում, ինչը ամենեւին շեղում չէ կուսակցության գծից եւ ամենեւին չի հարուցում այնպիսի հարց, թե նրանցից որի կանխատեսումն է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը (քանի որ կուսակցությունը չի կարող ունենալ պաշտոնական կանխատեսում):
Եւ վերստին ընդգծում ենք, որ կուսակցության ընդունած որոշումներում ամրագրված դիրքորոշումը կարող է հնչեցնել կուսակցության ցանկացած անդամ, իսկ եթե նման գնահատական ամրագրված չէ կուսակցական որոշման մեջ` ապա վարչության նախագահը կամ նրա հանձարարությամբ փոխնախագահը, խոսնակը կամ վարչության անդամները: Եւ այս կանոնը պահպանվել է մշտապես եւ առավել եւս հիշյալ երկու ասուլիսների բանախոսների կողմից:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
«Ժառանգության» պարզաբանումը