Լրահոս

18.04.2011 17:57


Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության  ընտրության կարգով»  նախատեսված վերապատրաստման  դասընթացները:

Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. •դիմում նախարարի անունով /Ձև -2/. • վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ վկայականի պատճենը. •բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. •աշխատանքային գրքույկի պատճենը. •անձնագրի պատճենը, •3x4 չափսի մեկ   լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին: Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը    ներկայացնել 2011թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:

Այս խորագրի վերջին նյութերը