Լրահոս

18.04.2011 17:56


Գյումրիի հատակագծի հեղինակ. «Հուշարձանի տերը գիտի, որի ինքը հուշարձանի տեր ա՞»

Այսօր Գյումրիում հուշարձանների պահպանության խնդիրներին է անդրադարձել ՀՀ քաղաքաշինության հատուկ մասնագետ, Գյումրի քաղաքի հատակագծի հեղինակ Սաշուր Քալաշյանը: Վերջինս նշել է, որ Հյաստանում, այդ թվում նաև Գյումրիում, հուշարձանները անմխիթար վիճակում են գտնվում, և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Մասնագետը հատկապես կարեւորել է ոլորտի  օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը. «Զրույցների ժամանակ ես ասում եմ, իսկ էդ հուշարձանի տերը գիտի, որի ինքը հուշարձանի տեր ա՞: Ասում են չգիտի, քանի որ գիտենալու դեպքում պահանջներ պետք է ունենա: Ես կարծում եմ, որ էն շենքը, որը հուշարձան է, տերը պետք է իմանա, որ դա հուշարձան է և պետության համար արժեք է: Պետությունը համապատասխանաբար պետք է արտոնություններ տա էդ մարդկանց:

Գյումրիի հատակագծի հեղինակ. «Հուշարձանի տերը գիտի, որի ինքը հուշարձանի տեր ա՞»

Այսօր Գյումրիում հուշարձանների պահպանության խնդիրներին է անդրադարձել ՀՀ քաղաքաշինության հատուկ մասնագետ, Գյումրի քաղաքի հատակագծի հեղինակ Սաշուր Քալաշյանը: Վերջինս նշել է, որ Հյաստանում, այդ թվում նաև Գյումրիում, հուշարձանները անմխիթար վիճակում են գտնվում, և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Մասնագետը հատկապես կարեւորել է ոլորտի  օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը. «Զրույցների ժամանակ ես ասում եմ, իսկ էդ հուշարձանի տերը գիտի, որի ինքը հուշարձանի տեր ա՞: Ասում են չգիտի, քանի որ գիտենալու դեպքում պահանջներ պետք է ունենա: Ես կարծում եմ, որ էն շենքը, որը հուշարձան է, տերը պետք է իմանա, որ դա հուշարձան է և պետության համար արժեք է: Պետությունը համապատասխանաբար պետք է արտոնություններ տա էդ մարդկանց: Ասենք վարձավճարից կամ հարկերից ազատի և այլն: Ես մինիմալ բաներ եմ ասում, որոնք պետք է օրենսդրորեն լուծվեն, իսկ օրենսդիրը ժամանակ չի ուենենում էդ հարցերը քննարկելու, երևի ավելի գերխնդիրներ ունի լուծելու»,- ասել է Սաշուր Քալաշյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը