Լրահոս

18.04.2011 17:43


Փակվում է «Google Video» ծառայությունը

Փակվում է «Google Video» ծառայությունը

Ինչպես հաղորդում է «Mashable» գործակալությունը, «Google» կորպորացիան փակում է «Google Video» ծառայությունը։

Ընկերությունից հաղորդում են, որ արդեն իսկ ապրիլի 29–ին սերվերին վերբեռնած բոլոր  տեսահոլովակները կդադարեն հայտնվել։

Սակայն մինչև մայիսի 13–ը բոլոր օգտվողները կարող են ներբեռնել իրենց տեսահոլովակները, իսկ դրանից հետո բոլոր հոլովակները սերվերից կջնջվեն։

Գործակալությունն ընդգծում է, որ «Google Video» ծառայության փակումը կնպաստի «YouTube»–ի հանրաճանաչությանն ու հոսթինգների թվի կտրուկ աճին։ Նշենք, որ «YouTube»–ը համացանցի հսկայի ձեռքն է  անցել 2006թ.։

Հիշեցնենք նաև, որ «Google Video»–ի մեջ տեսահոլովակներ տեղադրելու հնարավորություն չկար 2009թ.–ից։

«YouTube»–ը «օնլայն» տեսանյութերի ամնախոշոր կայքն է։

Օրական այդ կայքից տեսահոլվակներ  է դիտում մոտ 2 մլրդ մարդ։ Ինչպես հաղորդում է «podrobnosti.ua» կայքը, 2010թ. «YouTube»–ի շահույթը կազմել է 825 մլն դալար, իսկ 2011թ. այն կարող է հասնել մինչև 1,3 մլրդ դոլարի։

Այս խորագրի վերջին նյութերը