Աշխարհի ամենահարուստ մարդը տուգանվել է 1 մլրդ դոլարով
«The Financial Times» թերթը գրում է, որ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը տուգանվել է մեկ միլիարդ դոլարով։
Մեքսիկայի Մրցակցության դաշնային հանձնաժողովը անօրինական է համարել երկրի ամենախոշոր «America Movil» հեռահաղորդակցային ընկերության և նրա դուստր ձեռնարկության՝ «Radiomovil Dipsa»–ի (Telcel) գործունեությունը։ «Telcel»–ը մեղադրվում է ռոումինգի ու մուտքային զանգերի սակագների բարձրացման համար։ Հանձնաժողովը նաև գտել է, որ «America Movil» ընկերությունը մշտապես բարձրացնում է մրցակիցներին տրամադրվող ցամաքային հեռախոսակապի գները։
«The New York Times»–ը հաղորդում է, որ ընկերության ղեկավարությունը համաձայն չէ դրված տուգանքին և նախատեսում է վիճարկել այն դատարանում։
«America Movil» ընկերությունը վերահսկում է Մեքսիկայի հեռախոսային կապի ակտիվների 70%–ը, իսկ «Telcel»–ի բաժանորդներ են մեքսիկացիների 90%–ը։
Հեռահաղորդակցության ոլորտը Կառլոս Սլիմի հիմնական բիզնեսն է, ով, «Ֆորբս» ամսագրի տվյալներով, համարվում է 2010թ. աշխարհի ամենահարուստ մարդը։ «Lenta.ru»–ն տեղեկացնում է, որ նրա կարողությունը կազմում է 74 մլրդ դոլար և արագորեն աճում է. միայն 2010թ. Կառլոս Սլիմը աշխատել է 20 մլրդ դոլար։